Կրոն Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին «ամենակոռումպացված կառույցներից» է

Aravot.am — Պահանջում են, որ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ էլ  չունենա, ունեցվածքը գույքագրի ու հարկ վճարի Պարզվում է, Հայ առաքելական եկեղեցին շատ ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ:

Այսպիսի ուշագրավ արդյունք է ցույց տվել երեկ հրապարակված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտությունը, որն իրականացվել է հեղափոխությունից հետո՝ 2019-ին: Հետազոտությունը կատարվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: 1500 հարցվածների 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է, բայց որոշ չափով:

Հետազոտությունն իրականացնող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» գտնում է, որ հավանաբար պատճառն այն է, որ հանգանականությունները, որոնք տրվում են եկեղեցուն, թափանցիկ չեն, ոչ մեկը չգիտի ով տվեց, ոնց տվեց եւ ինչ նպատակի վրա ծախսվեց: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ եկեղեցին մեր ամենափակ կառույցն է ու եթե պետական այլ հիմնարկներին կարող են վերահսկել, եկեղեցու դեպքում դա հնարավոր չէ:

Ըստ նրա, մարդկանց գիտելիքները եկեղեցու սպասավորների վերաբերյալ ավելացել են, նախկինում քիչ տոկոսն է նշել, որ եկեղեցին կոռումպացված է, հիմա մարդիկ ավելի վատ կարծիքի են եկեղեցու մասին, ընդ որում, այս դեպքում չգիտես ում պահանջներ ներկայացնես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Այվազյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր եկեղեցին վերահսկման դաշտ բերել՝ պատասխանեց. «Նախ պետք է իսկապես պահանջել, որպեսզի եկեղեցու կողմից տիրապետվող, տնօրինվող ակտիվների ինֆորմացիան թափանցիկ լինի եւ նրանք եւս հարկեր մուծեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

enzuza

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պալատական կյանքը․ մենք չենք ապրում պալատական կյանքով»․ Աննա Հակոբյան

enzuza

Ղարաբաղում ընտրություններ են․ ժամը 8:00-ից բացվել են 281 ընտրական տեղամասերը

enzuza