Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Տեխնոլոգիաներ

Հայկական Knock հավելվածը ծանոթությունների նոր ծառայություն է գործածել

Պատկերացնենք մի իրավիճակ։ Համալսարանում, սրճարանում, լողավազանում կամ ցանկացած այլ վայրում տեսնում եք աղջկա կամ տղայի, ցանկություն է առաջանում նրա հետ ծանոթանալու, բայց ամաչում եք մոտենալ և ծանոթանալ, կամ ուղղակի հարմար չէ դա անել։ Կցանկանայի՞ք լիներ հավելված, որի միջոցով կգտնեիք նրան, և կծանոթանայիք։

Knock հավելվածը ստեղծվել է հենց նման պահերին օգնության հասնելու համար։ Nearby բաժնում կգտնեք այն օգտատերերին, որոնք գտնվում ձեր մոտակայքում։ Ձեզ ամենամոտ գտնվող օգտատերը կլինի ցուցակում առաջին, քիչ հեռու գտնվողը ՝ երկրորդ տեղում, և այդպես շարունակ։

Մնում է միայն նկարով ճանչել ձեզ հետաքրքրող օգտատիրոջը, և ծանոթության առաջարկ ուղարկել։ Առաջարկն ընդունելու դեպքում կբացվի տվյալ օգտատիրեջ հետ նամակագրության հնարավորությունը։

Դե իսկ Long-range բաժնում կարող եք ծանոթանալ ցուցակում, անկախ գտնվելու հեռավորությունից, պատահականության սկզբունքով բաշխված օգտատերերի հետ։ Եթե ինչ ինչ պատճառներով չեք ուզում ստանալ ծանուցումներ, ապա կարգավորումներում կարող եք անջատել անջատել ծանուցումները (notifications)։ Նրանք ուղղակի կպահպանվեն notifications բաժնում, հետևաբար կարող եք ստուգել ձեր ստացած ծանոթության առաջարկներ ցանկացած ձեզ հարմար պահի։

Ինչես նաև , կարգավորումներում Visible in search results գործիքով կարող եք դառնալ անտեսանելի որոնման արդյունքներում, և հակառակը, երբ ցանկանում եք լինել տեսանելի։ Բեռնեք Knock հավելվածը, ծանոթացեք, ընկերացեք, շփվեք։

Հավելվածը հասանելի է iOS-ի և Android-ի համար:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica