Իրան Քաղաքական

Իրավիճակի արհեստական լարումը և դրանից դիվիդենտներ քաղելն անընդունելի են․ Արսեն Թորոսյանը՝ Իրանում կորոնավիրուսի տարածման մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին:

Նա հորդորել է խուճապի չմատնվել։ «Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,- գրել է նախարարը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքնում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։

Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։

Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, որովհետև իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց այդպիսի սինխրոն գործողություններ են ենթադրում։

Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։

Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։

Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»։

Հարգելի հայրենակիցներ,Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի…

Опубліковано Arsen Torosyan Субота, 22 лютого 2020 р.

Նախկին վարչապետերն ու Ռոբերտ Քոչարյանը. ֆոտոշարք՝ դատարանից

enzuza

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

enzuza

Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոցն» ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

enzuza