Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն և չեմպիոն հռչակվեց

1lurer.am-ը հայտնում է, որ Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, եզրափակիչում 1-3 հաշվով հաղթելով ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին, ոսկե մեդալ նվաճեց:

Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարն Արթուրին պասիվություն է տվել և միավոր շնորհել ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիևը, պարտերից աշխատելու հնարավորություն ստանալով, չի կարողացել գետնից պոկել Արթուր Ալեքսանյանին: Ըմբիշները հանգստի են գնացել 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր է վաստակել մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարել պարտերից: Գոտեմարտն ավարտվել է 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով նա առավելության էր հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Ալեքսանյանի առաջին մրցելույթն է Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնի ստացած կողոսկրի վնասվածքից հետո:

77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմև Ժադրաևին: 

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica