Առողջապահություն Քաղաքական

Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել

Armeniasputnik.am — «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վանեցյանին մոտ կանգնած աղբյուրը, հավելելով, որ Վանեցյանը շփում է ունեցել կոնտակտավոր անձանց հետ և նրանցից է վարակվել։

Վանեցյանի ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։

«Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաև թեթև ջերմել է: Նա թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,–գրում է կայքը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ` կորոնավիրուսով վարակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Բացի այդ, կորոնավիրուսով վարակվածներ կան ինչպես «Իմ քայլի», այնպես էլ ԲՀԿ–ական պատգամավորների շրջանում։

Մարզահամերգային համալիրը այս պահին (ֆոտոշարք)

enzuza

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը հորդորում է

enzuza

Ռուսաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել

enzuza