Հայաստան Սպորտ

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Այս մասին հայտնում է Times.am-ը։

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ։

Հիշեցնենք` Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում 9-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ արդեն կիսաեզրափակչում 8:1 հաշվով ջախջախեց ֆին Կուոսմանենին:

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Опубліковано Լուրեր Середа, 12 лютого 2020 р.

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում

enzuza

«Գուրգեն, չհանձնվես»․ Արթուր Ալեքսայնանն իր աջակցությունն է հայտնել Գուրգեն Խաչատրյանին

enzuza

«Շտապօգնության» 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Թագուհի Ստեփանյան

enzuza