Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) հաղթանակով սկսեց Եվրոպայի 2020թ. առաջնությունը: Այսօր՝ փետրվարի 11-ին, Հռոմում ընթացող մրցաշարի առաջին գոտեմարտում նա հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: 1/8 եզրափակչում առավելության հասավ 7:1 հաշվով:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Միլովը: