Հասարակություն

«Ասեց՝ կամ փող կուղարկես, կամ տկլոր նկարներդ բոլորը կտեսնեն»․ Ճաղերից այն կողմ՝ սիրո և շանտաժի թակարդում

Medialab.am — 30-ամյա Լիլիթ Մնացականյանը (տվյալները փոխված են) չէր էլ պատկերացնում, թե համացանցով սկիզբ առած ռոմանտիկ ծանոթությունը ի՛նչ խնդիրներ կարող էր ստեղծել իր համար։ Պատմում է, որ շուրջ 7-8 ամիս ամեն օր ակտիվ շփվել էր սոցիալական ցանցում իրեն ծանոթանալու հայտ ուղարկած, ապա շատ հարազատ դարձած տղամարդու հետ և շատ կարճ ժամանակում սիրահարվել։ 

Ասում է, որ մտքի ծայրով էլ չէր անցնում, որ տղամարդը, ում հետ շփվում է, պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, իսկ կապը ոչ թե ռոմանտիկ, այլ խաբեությամբ և շանտաժով գումարներ շորթելն է լինելու։

«Ես նրան երբեք չեմ հանդիպել,- պատմում է Լիլիթը,- ամեն անգամ մեր հանդիպումները հետաձգվում էին տարբեր պատճառաբանություններով։ Նախ նա առաջարկում էր հանդիպել, հետո, երբ հասնում էր հանդիպման օրը, անընդհատ մի պատճառաբանություն էր բերում, մեկ ասում էր՝ գործեր ունի, մեկ ասում էր՝ տեղ պետք է գնա»։

Սակայն պատմությունն այլ ընթացք է ստանում այն բանից հետո, երբ տղամարդը Լիլիթին խնդրում է մերկ լուսանկար ուղարկել իրեն։ «Խնդրեց ուղարկել իմ մերկ լուսանկարները։ Չմերժեցի, քանի որ ամիսներ է՝ ինչ ճանաչում էինք իրար ու ժամերով խոսում։ Ուղարկեցի, քանի որ վստահում էի նրան, և մտքովս էլ չէր անցնում, թե դա ինչ պատուհաս է դառնալու իմ գլխին»- պատմում է նա։

Մերկ լուսանկարը ստանալուց որոշ ժամանակ անց տղամարդը Լիլիթից գումար է խնդրում՝ պատճառաբանելով, թե հայտնվել է դժվարին կացության մեջ և օգնության կարիք ունի։

Լիլիթն ուղարկում է գումարը, սակայն, տղամարդու «ախորժակը» գնալով բացվում է։

Երկրորդ անգամ նա Լիլիթից ավելի մեծ գումար է խնդրում և, մերժում ստանալով, սկսում սպառնալ, որ սոցիալական ցանցերում կտարածի Լիլիթի ուղարկած մերկ լուսանկարը ու խայտառակ կանի աղջկան։ Շուրջ մեկ տարի Լիլիթը գումար է փոխանցում նրա նշած հաշվեհամարին կամ՝ տաքսու վարորդի միջոցով, ինչպես հրահանգում էր սպառնալիքի և շանտաժի լեզվով խոսող տղամարդը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Երևանում գողացել են Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը

enzuza

«Զինվորների մահերի համար բոլոր ուժային կառույցների ղեկավարները պետք է պատասխան տան»․ Մարինա Պողոսյան

enzuza

Մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան

enzuza