Լեռնային Ղարաբաղ Հասարակություն Քաղաքական

Ղարաբաղում ընտրություններ են․ ժամը 8:00-ից բացվել են 281 ընտրական տեղամասերը

Factor.am — Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում:

Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Հանրապետության Նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու:

Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ  130  ներկայացուցիչներ: Առաջնորդվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` ս.թ. ապրիլի 14-ին  ժամը 9:00-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղեկություններ է հրապարակել ընտրությունների ընթացքի մասին:

ԿԸՀ նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական  իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:

Փաշինյանի իշխանության ոչ կոմպետենտությունն ու անգրագիտությունը համազգային աղետ է. Դավիթ Շահնազարյան

enzuza

Կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երևանն է, վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են. Փաշինյան

enzuza

«Տո այ չտես գյոռմամիշ, մոմը դաստո՞վ են վառում»

enzuza