Առողջապահություն Հայաստան Քաղաքական

Այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին․ Փաշինյան

Shantnews.am — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ:

Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին:

Ասում է՝ տարածման այս տեմպը, անկախ նրանից՝ քանի տոկոսն են կազմում ախտանշաններով հիվանդներն ու առանց ախտանշանների հիվանդները, բերում է ծայրահեղ ծանր դեպքերի ու մահվան դեպքերի աճի: Նա նկատեց, որ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնները համընդհանուր չպահպանելն է:

Վարչապետը կրկին ներկայացրեց դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքերն ախտահանելու անհրաժեշտությունը վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից:

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

enzuza

ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց. ինչու են խուզարկում Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

enzuza

Արփի ու մամա. Աննա Հակոբյանի նոր լուսանկարները դստեր հետ

enzuza