Աշխարհում Բնապահպանություն Բնություն Կենդանիներ Պատահարներ

Ավստրալիայի հրդեհների ժամանակ փրկված կենդանիները և նրանց պատմությունը

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ավստրալիական բաժնի տվյալներով, Ավստրալիայում անտառային ուժեղ հրդեհներից հնարավոր է զոհված լինի 1,25 միլիարդ կենդանի։ Բնապահպանները կարծում են, որ արդեն մի քանի ամիս շարունակվող հրդեհից Նոր Հարավային Ուելս նահանգի մերձակա շրջաններում զոհ են դարձել հազարավոր կոալաներ, նաև կենգուրուներ, կակադուներ, պարկավոր սավառնասկյուռներ: Հրդեհներից ոչնչացվել է ավելի քան 6,5 միլիոն հեկտար անտառ, շուրջ 2000 բնակելի տուն և 3000 վարչական և գյուղատնտեսական շինություններ։

Փրկարար Սայմոն Ադամցիկն է, երբ Կենգուրու կղզում, այրվող անտառից, փրկում է մի կոալայի

­

WIRES-ի կամավոր փրկարար Թրեյսի Դոդդն է, ով Ավստրալիայի Կապույտ լեռներում տեղի ունեցած հրդեհներից փրկել է մի կենգուրուի, և նրա այրված ոտքերը փաթաթել հատուկ բարձիկներով

­

Մի ջրազրկված, վիրավորված և այրված կոալա բուժում է անցնում Պորտ Մաքքարի քաղաքի հիվանդանոցներից մեկում

­

Կամավոր Թրեյսի Բերջերսը փրկում է բազմաթիվ այրվածքներ ստացած պարկամուկի

­

Դանիելա Թեյշեյրան, ով աշխատում է Քուինսլենդի համալսարանում, Կենգուրու կղզում կարողացել է փրկել մի սև կակադուի․ այժմ նրա խնամքով է զբաղվում

­

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում հեծանվորդը հրդեհից փախած կոալային ջուր է տալիս

­

Հրդեհից տուժված կենդանիների խնամքի համար հատուկ պարագաներ

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Կենդանաբանական այգում սատկել է նախկինում Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը

enzuza

Գավառում այսօր սպանված քննիչի հարազատները մտել են հիվանդանոց եւ կտրել վիրավորների կոկորդը. քաղաքում լարված իրավիճակ է

enzuza

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 95 հազարը

enzuza