Ավստրալիայում շունը լող է տվել 11 ժամ, որպեսզի փրկի իր տիրոջը, որը հայտնվել էր բաց օվկիանոսում՝ նավակի խորտակման պատճառով։

Հայդի անունով գերմանական հովվաշանը (ավչարկա) օվկիանոսում նկատել է մի ձկնորս և անմիջապես տագնապ բարձրացրել: Րոպեներ անց որոնողական աշխատանքներ են սկսվել։ 4 ոստիկանական նավ, սկուտեր, կամավորների խումբ, նույնիսկ 1 ուղղաթիռ ուղևորվել են մասնակցելու որոնողական աշխատանքներին:
Ժամեր անց նրանք գտել են Հեյդիին և իր տիրոջը, որը վախեցած բռնվել էր շուռ եկած 4 մետրանոց նավակից։
63-ամյա տղամարդն ասել է, որ մոտ 15 ժամ է անցկացրել է ջրի մեջ, իսկ իր հավատարիմ շունը 11 կմ լող է տվել՝ իրեն հասնելու համար։
Շան և իր տիրոջ հետ, ամեն ինչ կարգին է։