Հայաստան Քաղաքական

«Այո» լոգոյի 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի խմբագրի և գծանկարիչների միջև

Panarmenian.net — Ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Ստեփանի Նորոյանի իրավահաջորդի միջև։

Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուրը կստանա 1-ական մլն դրամ: Իսկ տարբերանշանը մրցույթին ներկայացրած Garoon ընկերությունը դրամական պարգև չի ստանա:

Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց, 1991-ին թերթում հրապարակված «Այո» լոգոյի կրկնօրինակն է, որը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում 29 տարի առաջ: Այդ տարբերանշանը որպես 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի լոգոյի սեփական տարբերակ էր ներկայացրել Garoon ընկերությունը: Վերջինիս ֆեյսբուքյան էջում նշված է, որ այն ծառայություններ է մատուցում բրենդինգի, դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի, գովազդի ոլորտներում:

Ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է

enzuza

ՀՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին

enzuza

Տեղահանված յուրաքանչյուր ԼՂ բնակչի կտրամադրվի 300,000 դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10 մլրդ դրամ

enzuza