Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է 31-ամյակը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը շուտով հայր է դառնալու:

Հենրիխն ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, 8 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: