Shantnews.am — Հուլիսի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Գուբինսկի շրջանի Հընալըգ գյուղի մոտ ծառայողական հանձնարարություն կատարելիս վթարի է ենթարկվել «Հուդաթ» Պետական սահմանապահ ծառայության ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Day.Az-ը՝ հղում անելով պետական սահմանապահ ծառայության իր աղբյուրներին:

Պատահարի հետևանքով զոհվել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն։ Մյուս զինծառայողները մարմնական վնասվածքներ են ստացել:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: