Ադրբեջան Աշխարհում Գիտություն Լեռնային Ղարաբաղ Հայաստան Պատերազմ

Ադրբեջանական արբանյակները կարևոր դեր խաղացին Ղարաբաղյան պատերազմում, շեշտում է Ալիևը

Ազատություն — «Ադրբեջանական արբանյակները կարևոր դեր խաղացին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում», – նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ հեռավար հանդիպման ժամանակ։

«Երբ մենք արբանյակներ էինք ուղեծիր դուրս բերում, ոմանք հարցնում էին, թե ինչների՞ս է դա պետք։ Կյանքը ցույց տվեց, որ դա շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների կիրառումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո մեզ ահռելի առավելություն ապահովեց», – ասել է Ալիևը։

«Օնլայն ձևաչափով թշնամու տեղաշարժի դիտարկումը մեզ հավելյալ առավելություն ապահովեց։ Պատահական չէ, որ ռազմական փորձագետները Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները 21-րդ դարի պատերազմ անվանեցին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի առաջին արբանյակն արձակվում է տիեզերք, 8-ը փետրվարի, 2013թ․

Հիշեցնենք՝ ադրբեջանական առաջին արբանյակը տիեզերք է արձակվել 2013 թվականի փետրվարին։

Մահերը շարունակվելու են․ ինձ վրա «պատվեր» լինելու մասին լուրեր կան․ Սեդա Սաֆարյան

enzuza

Ռուսաստանից Հայաստան ժամանեցին 222 քաղաքացիներ

enzuza

Չինաստանում շան ու կատվի միս ուտելն արգելվեց. Reuters

enzuza