Դատական Քաղաքական

Արդարադատության նախարարը դատական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական  հայց է ներկայացրել  ընդդեմ Նարեկ Մալյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Բադասյանի պահանջը պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցումն է: Գործը քննող դատավոր է նշանակված Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը բողոքի ակցիա էր կազմակերպել «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի առաջ: Ըստ Մալյանի` Սորոսի գրասենյակից Հայաստանի իշխանությանը պարտադրում էին, որ արդարադատության նախարար նշանակեն Ռուստամ Բադասյանին։

Մալյանը հայտարարել էր, թե Բադասյանն իր վրա պարտավորություն էր վերցրել «քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ»։

Հիշեցնենք նաև, որ Ռուստամ Բադասյանը 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: 2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է

enzuza

Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ

enzuza

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 5 աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

enzuza