Բանակ Հասարակություն Քրեական

«Բանակում կատարվող սպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են կոծկված գործերի քանակը»․ Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Սիրելի հայրենակիցներ, բանակում կատարվող սպանությունների / ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված / կոծցված գործերի քանակը։

Բոլոր մակարդակներում / ատյաններում տրված հավաստիացումները, խոստումները, «տղամարդու խոսքերը» գործերը բացահայտելու, մեղավորներին պատժելու, հետագա մարդկային զոհերը կանխելու՝ փաստացի զրո արժեք ունեն։

Բոլոր իրավասու մարմինները «մեղավոր և պատասխանատու են» համարում ոչ թե իրենք իրենց, այլ՝ հանրությանը․ այսինքն՝ մեզ։ Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը։15.02.2020, ժամը ՝ 13։00։ Վայրը՝ Բաղրամյան պող. 1։ Հետագա գործողությունները կորոշենք միասին՝ տեղում։

Վաղը «Իմ քայլը» նիստ կանի, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննվի երեքշաբթի

enzuza

Կարանտինի արդյունքում գրանցվել է օդի աղտոտվածության կտրուկ նվազում

enzuza

Պարետի նոր որոշմամբ թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել․ վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

enzuza