Բիլայնը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` իր բաժնետոմսերը Յուքոմ ընկերությանը վաճառելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն՝ կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա վերը նշված գործարքին: Առանց կարգավորողի համաձայնության, գործարքը տեղի չի ունենում:
«Բիլայն ընկերությունը դիմել է մեզ, որ մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը Յուքոմ ընկերությանը: Հարցը հիմա քննարկման փուլում է, որոշման հստակ ժամկետներ չկան»,- ասաց Լիանա Ազիզյանը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ Բիլայն ընկերության դիմումի վերաբերյալ պետք է կարծիքներ հայտնեն նաև նախարարություններ, այլ գերատեսչություններ:
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում: