Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թումո կենտրոն կբացվի, այս մասին հաղորդում է Panarmenian.net-ը՝ հղում անելով TUMO-ի ֆեյսբուքյան էջին։ Նշվում է, որ շուտով Երևանում կստորագրվի Թումո Բեռլինի բացման պայմանագիրը:

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է՝ պատանիների համար: Այն ստեղծվել է 2011-ին: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Առաջիկայում կենտրոններ է ծրագրվում հիմնել Կողբում, Մասիսում և այլուր: Թումո կենտրոններ կան նաև Փարիզում և Բեյրութում:
Հետևեք մեզ մեր Telegram ալիքում: