Հասարակություն Ոստիկանություն Քրեական

Բերման են ենթարկել «Բլոգնյուզի» գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման են ենթարկել Բլոգնյուզ կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Այս պահին նա գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: Բերման ենթարկելու հիմքերի մասին ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել:

Այսօր՝ ավելի վաղ, բերման է ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրան կասկացում են ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք. նոր վարակակիրները 482-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

«Դատարանը գործում է հանցավոր Դատախազության և հանցավոր Քննչական կոմպիտեի հրահանգով»․ Ռուբեն Մարտիրոսյան

enzuza

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» փոխտնօրենը բերման է ենթարկվել. ուղիղ

enzuza