ԱՄՆ Աշխարհում Մշակույթ և արվեստ Շոու բիզնես

Բիլլի Այլիշը հաղթել է Grammy-ի բոլոր հիմնական անվանակարգերում (տեսանյութ)

Ամերկացի երգչուհի Բիլլի Այլիշը Grammy-ի է արժանացել բոլոր հիմնական անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ» (When We All Fall Asleep, Where Do We Go?), «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» (Bad Guy) և «Լավագույն նոր արտիստ»։ Բացի այդ, նա պարգևատրվել է «Լավագույն փոփ ալբոմի» համար, հայտնում է Panarmenian.net-ը։

«Գրեմմիի» ամենամյա 62-րդ մրցանակաբաշխությունն անցել է Լոս Անջելեսի «Սթեյփլս կենտրոնում»։ Երգչուհու եղբայրը՝ Ֆիննեասը, պարգևատրվել է քրոջ ալբոմի վրա աշխատանքի համար և մրցանակ ստացել «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։

Լավագույն ռեփ-ալբոմ է ճանաչվել Իգոր Թայլերի The Creator-ը, լավագույն ռոք-ալբոմ՝ Cage The Elephant-ի Social Cues-ը։ Լավագույն այլընտրանքային ալբոմի համար մրցանակը ստացել է The Vampire Weekend-ը` Father Of The Bride-ի համար։ «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգերում հաղթել է The Chemical Brothers-ի No Geography-ն։

Լավագույն սաունդթրեքի համար մրցանակի է արժանացել իսլանդուհի Հիլդուր Գուդնադոուտերը` «Չերնոբիլ» սերիալի համար։ Լավագույն երաժշտական ֆիլմ է ճանաչվել Բեյոնսեի Homecoming-ը։

Լավագույն երաժշտկան տեսագրություն է համարվել ռեփեր Lil Nas X-ի Old Time Road տեսահոլովակը, որի ռեժիսորն է Calmatic-ը։

«Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման` իր «Becoming» հուշերի աուդիոտարբերակի համար։

Նավալնիի օրգանիզմում նյարդային համակարգը պարալիզացնող թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել

enzuza

Իրանում կորոնավիրուսով հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

enzuza

WTI նավթի գինը հասել է 0 դոլարի

enzuza