Ամերիկացի դերասան և երգիչ Բիլլի Փորթերն «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությանը ներկայացել է շքեղ կանացի զգեստով։

«Թոնի», «Գրեմմի» և «Էմմի» մրցանակների հաղթող, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» կրկնակի հավակնորդ Բիլլի Փորթերը հայտնի է այնպիսի սերիալներից, ինչպիսիք են «Սարսափների ամերիկյան պատմություն», «Կեցվածք» և «Կարգ ու կանոն»: Նա հաճախ է տարբեր մրցանակաբաշխություններին ներկայանում կանացի և արտասովոր հագուստով։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Լոս-Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը:








Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում: