Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխատանք Հայաստան Հասարակություն Սոցիալական

Բուրգեր Քինգում մոտ 3 ամիս է աշխատավարձ չեն տալիս․ աշխատակիցը բարձրաձայնում է

Արաքս Դավթյան անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում հայտնել է, որ Բուրգեր Քինգը հունվարից սկսած չի տվել իր և այլ աշխատակիցների աշխատավարձերը։

«Բոլորին հետաքրքրում է՝ խի է Բուրգեր Քինգը հաճախ փակվում․ ասեմ, որովհետև

  • ապրանքն է վերջանում, ու այլևս ապրանք չենք ստանում
  • լույսերն են անջատում, որվհետև էլեկտրաէներգիայի գումարը չեն վճարել
  • մենք՝ աշխատողներս, բունտ ենք անում և չենք աշխատում, որովհետև մեր աշխատվարձերը ժամանակին չեն տալիս

Ես էստեղ աշխատում եմ արդեն 5 ամիս, ու այդպիսի ամիս չի եղել, որ նորմալ ժամանակին աշխատավարձ ստանամ: Ես աշխատանք էի փնտրում, որ Բուրգեր Քինգից դուրս գամ, բայց քանի որ չէի գտնում ՝ դուրս չէի գալիս: Ես աշխատել եմ նյարդերիս ու առողջությանս հաշվին, ու ամեն անգամ հարցիս, թե ինչո՞ւ ժամանակին աշխատավարձս չեմ ստանում, պատասխանում էին՝ «Փող չկա, առևտուր չկա, «վերևն էլ» ներդրում չի անում»։

Ես չեմ ստացել ո՜չ հունվար, ո՜չ էլ փետրվար ամիսների աշխատվարձերը։ Հունվար ամսից ստացել եմ միայն 30,000 դրամ, այն էլ՝ զոռով: Ես մտադրված էի դիմում գրել մարտի 1-ին, առանց աշխատանք գտնելու, միայն թե գնամ էդտեղից, բայց այսօրվա մեր աշխատանքի կանգը մտափոխեց ինձ․ սեփականատիրոջ վերաբերմունքը առ մեզ ինձ պարզապես վրդովվեցրեց։ Իմ իրավունքները ոտնահարվել են, և ոչ միայն իմ։ Բուրգեր Քինգում աշխատող բոլորի իրավունքները ոտնահարված են»։

https://www.facebook.com/araqs.davtyan.1/posts/1473338676167870

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica