Աշխատանք Հասարակություն Սոցիալական

Բուրգեր Քինգը ավելի քան 2 ամիս աշխատավարձ չի տալիս իր աշխատողներին․ աշխատակիցը բարձրաձայնում է

«Բուրգեր Քինգի աշխատակիցներից կան մարդիկ, ովքեր շատ վատ իրավիճակում են, չունեն նույնիսկ տրանսպորտի փող»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց Բուրգեր Քինգի աշխատակից Արաքս Դավթյանը։

Նրա խոսքով՝ Բուրգեր Քինգը ավելի քան 2 ամիս է աշխատավարձ չի տալիս իր աշխատակիցներին։ Նրանց թիվը 21 է։ Կան մարդիկ, որոնք դուրս են եկել աշխատանքից, նրանք նույնպես աշխատավարձ չեն ստացել։ Բացի աշխատավարձից՝ վերջնահաշվարկ նույնպես չեն ստացել, ինչպես օրենքն էլ պահանջում։

«Ես գրանցված աշխատող եմ, և կա հստակ պայմանագիր, ըստ որի մինչև հաջորդ ամսվա 15-ը պետք է աշխատավարձերը վճարած լինեն։ Մարտի 1-ի դրությամբ մենք չենք ստացել նույնիսկ հունվար ամսվա աշխատավարձը», ասում է Արաքսը։

Սեփականատիրոջ վերաբերմունքը

Հունվարին աշխատավարձ չստանալու հետ կապված մենք ունեցել ենք հանդիպում սեփականատիրոջ հետ։ Սեփականատերը բոլորիս մոտ ասաց, որ փետրվարի 10-ին կվճարվի բոլորի հունվար ամսվա աշխատավարձը՝ ամբողջությամբ։ Փետրվարի 10-ը եկավ, մենք ոչինչ չստացանք։ Փետրվարի 10-ին մենք ունեցել ենք ժողով, և ժողովի ժամանակ իմացել ենք, որ մեր տնօրենը աշխատանքից ազատվում է։ Մեզ ասացին, որ մենք պետք է սպասենք մինչև փետրվարի 15-ը։

Փետրվարի 15-ը անցավ, ասեցին՝ սպասեք մինչև փետրվարի 20-ը, փետրվարի 20-ը անցավ, ասեցին մինչև 24-ը, եկավ ամսի 28-ը, ու աշխատակիցները իմացան, որ հենց այդ օրը պետք է աշխատավարձ ստանան, և բոլորը հերթով մտան տնօրենի մոտ՝ աշխատավարձ ստանալու։ Ոչ ոք չստացավ։

Փետրվարի 28-ին մենք սկսեցինք բունտ՝ գործադուլ։ Եկավ սեփականատերը և մեզ ասաց՝ «Կամ մտնում եք աշխատելու, կամ գնում եք տուն՝ հանգստանալու»։ Հարցին, թե որտեղ է մեր աշխատավարձը, պատասխանում են՝ «Հասկանում եմ, հասկանում եմ, կլինի, կլինի․․․»։

Մարդիկ վախենում են իրենց աշխատանքը կորցնել

Ինձ ասում են՝ «Ինչի ես հանրայնացնում, ինչի՞ ես հասնելու դրանով, ավելի լավ ա լռես»։ Ես ուզում եմ այդ մարդկանց դիմել․ ինչի՞ համար չխոսեմ։ Դուք, որ լռել եք՝ ի՞նչ է փոխվել։ Դուք, որ սուս ու փուս էս ամեն ինչը 3 տարի տարել եք, լռել եք՝ ի՞նչ է փոխվել։ Ձեր իրավունքները ուղղակի ոտնահարել են, ձեր վրայով անցել-գնացել եք, իսկ դուք ոչինչ չեք արել, ուղղակի հարմարվել եք, նստել-սպասել եք ձեր աշխատավարձին։ Չէ, էդպես չպետք է լինի, պետք է լինի ըստ օրենքի, ըստ կարգի, ըստ աշխատանքային պայմանագրի։ Բարձրաձայնելուց հետո ես բավականին մեծ նեգատիվ եմ ստացել դեպի ինձ։ Դեռ առաջին օրով։

Եթե մարդը թույլ է տալիս, որ իրեն ասեն «էշ», արդեն ոչ թե դիմացինն է մեղավոր, այլ՝ ինքը։
Արաքս Դավթյան

Իմ պայքարը վիրտուալ չի լինելու

Առաջին քայլը իմ կողմից գործադուլ անելն էր։ Երկրորդ քայլը եղավ հանրայնացնելը, լրագրողներին դիմելը։ Երրորդ քայլը ոստիկանություն գնալն էր։ Ոստիկանությունում բողոք-դիմում եմ գրել։ Չորրորդ քայլը լինելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմելը։ Այսօր կիրակի է, չեն աշխատում, վաղը գնալու եմ և դիմեմ։

Եթե այսպես շարունակվի՝ դատական հայցն անխուսափելի է

Պայքարը, եթե ես սկսել եմ՝ պետք է մինչև վերջ տանեմ։ Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում։ Ես ձեռքերս ծալած չեմ նստելու։ Եթե էս ամեն ինչը իր լուծումը չստացավ՝ ես հաստատ դատական գործ եմ սկսելու։ Դա անխուսափելի է։

Ես կարող էի լռել, ինչպես բոլորն են լռել, բայց որոշեցի պայքարել իմ իրավունքների համար, որոշեցի այդքան մարդու այդ զզվելի վիճակից ինչ-որ կերպ հանել, որոշեցի ցույց տալ, որ մարդիկ կարող են իրենց իրավունքները պաշտպանել։

https://www.facebook.com/araqs.davtyan.1/videos/1473856609449410/
https://www.facebook.com/araqs.davtyan.1/videos/1473946159440455
https://www.facebook.com/araqs.davtyan.1/videos/1474726896029048
https://www.facebook.com/araqs.davtyan.1/posts/1473338676167870

16-ամյա Արտակի մոտ 4 ուռուցք է հայտաբերվել. պատանին օգնության կարիք ունի

enzuza

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

enzuza

Նորածին փոքրիկն իր մեկամսյակը նշում է բժշկական կենտրոնում․ մայրը լքել է նրան

enzuza