Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Մինչեւ մայիսի վերջ 10 հազարը հավանական թիվ է. Արսեն Թորոսյան

News.am — Մինչեւ մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին վարակվածության դեպ  քերի քանակի այդպիսի մեծ ցուցանիշները, նախարարն ասաց.

«Օրինակ՝ 34-ը կարանտինից քաղաքացիներ են, 58-ը հաստատված դեպքի հետ շփումներ են, ունենք էլի բժշկական աշխատակիցներ, կան հուղարկավորությանը մասնակցած անձինք եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ։ Կան բազմաթիվ օջախները, որը հուշում է այն մասին, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները եւ հույս չունենանք, որ, օրինակ, ԱԺ-ում որեւէ վարակակիր չկա։ Հուղարկավորության դեպքն էլ ցույց է տալիս, որ ինքներս ենք խախտում կանոնները եւ կարեւորություն ունեցող նպատակները ստորադասվում են ավելի քիչ կարեւորներին»։

Թորոսյանն ասաց, որ ԱԺ-ում իր կողմից հայտարարված 500 հազար վարակվածության թիվը պարզապես թիվ չէր.

«Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր ՀՀ-ի համար. 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզիացիաներ եւ հազարավոր մահեր։ Մինչեւ օրս, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետեւ ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկման տարածումը։

Մենք տեսնում ենք, որ թվերը բարձրանում է, բայց ասել՝ 500 հազար կլինի, թե 100 հազար, դժվար է։ Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը։ Մենք ունենալու ենք 10 հազար դեպք մայիսի վերջին, թե 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել»։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica