Հասարակություն

Չեխովի դպրոցում տնօրենը աշակերտների ծնողներին պարտադրել է զուգարանի թուղթ տանել դպրոց

Հայկական Ժամանակ — Երևանի Անտոն Պավլովիչ Չեխովի անվան դպրոցում 6/6 դասարանը մինչեւ տարեվերջ պետք է հոգա իրենց հարկի զուգարանի թղթի ու անձեռոցիկի պահանջը։

Այս մասին քիչ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է օգտատերերից մեկը: Նա հայտնում է, որ տնօրենն այս դասարանի ծնողներին պարտադրել է շաբաթը երկու անգամ անձեռոցիկ ու զուգարանի թուղթ բերել։

Լուրը ծնողներին հասել է դասղեկի ու ծնողկոմիտեի միջոցով։ Գրառմանն անմիջապես արձագանքել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտնել, որ գրառման հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել:

Երևանի ավագանու այսօրվա նիստի հարց ու պատասխանի ընթացքում խնդրին անդրադարձավ նաև ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Բազմամարդ պատարագ` Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

enzuza

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով, 10 պացիենտ մահացել է

enzuza

«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

enzuza