Աշխարհում Առողջապահություն Չինաստան Սնունդ

Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից «Կորոնավիրուսի» մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը։

Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Մսի, կարագի, ծխախոտի և ավելի քան 600 անուն ապրանքի գներ կնվազեն. Մհեր Գրիգորյան

enzuza

Կանխվել է ձիու և էշի մսի վաճառքը |shantnews.am|

enzuza

Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա

enzuza