Առողջապահություն Հայաստան

Հայաստանում 1 օրում դուրս է գրվել 33 պացիենտ, վարակվածների թիվն ավելացել է 125-ով

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2273-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 125-ով:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին»:

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

enzuza

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք. վարակակիրների թիվն ավելացել է 350-ով

enzuza