Առողջապահություն Հայաստան

Մայիսի 15-ի տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 184 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է

Armeniasputnik.am — Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 184–ով և դարձել 4044։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել՝ 3-ը կորոնավիրուսից, մեկն այլ պատճառով։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնել են՝ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 մարդ, կատարվել է 37,476 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1666–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 52 դեպք և մահվան 22 անուղղակի դեպք:

Մայիսի 14-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3860 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի իր նիստում որոշում ընդունեց Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը երկարացնել մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն և չեմպիոն հռչակվեց

enzuza

Ղարաբաղում դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել

enzuza

Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը. Մակրոն

enzuza