Առողջապահություն Հայաստան

Թարմացում, մայիսի 30. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք և 7 նոր մահ

Iravaban.net — Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից.

  • 3317-ն` առողջացած,
  • 127 -ը` մահվան ելքով,
  • 5214 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 48-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 57081 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Կատարվել է 1039 թեստավորում։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8676, որից 3297-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 5214-ը, բացասական թեստերը եղել են՝ 56042-ը, մահվան դեպքերը՝ 120-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 45-ը։

Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին

enzuza

Հայաստանում կորոնավիրուսի 58 նոր դեպք է հաստատվել. ԱՆ խոսնակ

enzuza

Ովքեր քարոզ էին անում՝ կորոնավիրուս չկա, այսօր վարակված են, մի մասը թաքուն հոսպիտալացվել է. Փաշինյան

enzuza