Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել․ հանրագումարով՝ 1013

Armlur.am — Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպք, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով:

Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 814 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7631 թեստավորում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,
սահմանափակե’ք շփումները,
հետևե’ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Մսի, կարագի, ծխախոտի և ավելի քան 600 անուն ապրանքի գներ կնվազեն. Մհեր Գրիգորյան

enzuza

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 2-ից | panarmenian.net

enzuza

«Գրի, որ պիտի գնաս ծառայության, թե չէ քեզ դատում եմ»․ ոստիկանը՝ նորակոչիկին

enzuza