Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսի նոր 62 դեպք է հաստատվել․ գրանցվել է ևս 2 մահ

Iravaban.net — ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1401, որից 609-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 768-ը, բացասական թեստերը եղել են՝ 13 929-ը, մահվան դեպքերը՝ 24-ը:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1339 էր, բուժվածները՝ 580-ը, փաստացի բուժվողները՝ 737-ը, բացասական թեստերը՝ 13 373-ը, մահվան դեպքերը՝ 22-ը:

ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

enzuza

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպան Ժան Հանհու

enzuza

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

enzuza