Առողջապահություն Հայաստան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսից մահվան 1 նոր դեպք, վարակվածների թիվն ավելացել է 112-ով

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ 

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

Կրեմլի նոր շանտաժ-պլանը․ փակել ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերը՝ գազի չթանկացման դիմաց

enzuza

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 2-ից | panarmenian.net

enzuza

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

enzuza