Առողջապահություն Հայաստան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 8-ն են. ՀՀ ԱՆ

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն առողջացած, 139-ը մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

ԱՀԿ․ ԵՄ 11 երկրում, նաև ՀՀ-ում առողջապահական համակարգը կարող է կոլապսի եզրին հայտնվել

enzuza

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 16 մահվան դեպք և վարակման 397 նոր դեպք

enzuza