Առողջապահություն Հայաստան

Հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի

1lurer.am — ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ը` առողջացած, 43-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։ 

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։

Կառավարությունը պետք է հրաժարական տա, դրա մեջ ես արտառոց բան չեմ տեսնում. Արմեն Սարգսյան

enzuza

Մարտի 22-ից ՀՀ-ում կարգելվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակներ. Ավինյան

enzuza

Ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում 2020-ի 3 ամիսներին

enzuza