Առողջապահություն Հայաստան

Մայիսի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած

Iravaban.netՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից.

  • 1267-ն` առողջացած
  • 44-ը` մահվան ելքով,
  • 1852 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 12-ն են։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 30 397 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։ Կատարվել է 1192 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3029, որից 1218-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1758-ը, բացասական թեստերը եղել են՝ 29205-ը, մահվան դեպքերը՝ 43-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 10-ը։

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն`…

Опубліковано ՀՀ առողջապահության նախարարություն Субота, 9 травня 2020 р.

Սպանության և սպանության փորձերի մեջ մեղադրվողին ՀՀ նախագահի հրամանով 2011 թ. կեղծ անձնագիր է շնորհվել. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

enzuza

Սահմանփակումների մեղմացման առաջին օրը. մայիսի 4 (ֆոտոշարք)

enzuza

Զինվորի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը «Շմայսի» որդին է. ՊՆ նախարար

enzuza