Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 442-ով, գրանցվել է մահվան 15 դեպք

Shantnews.am — Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287: Փաստացի բուժում է ստանում 4772 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54931 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 113 դեպք, երեկվա համեմատ՝ 15-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը չի ավելացել ՝ 44 է։

ՔԿՀ-ներում թեստավորվել է 42 անձ․ պատժից ազատվել է 18 դատապարտյալ, կալանքից 40 անձ․ ԱՆ

enzuza

Մինչեւ մայիսի վերջ 10 հազարը հավանական թիվ է. Արսեն Թորոսյան

enzuza

Փաշինյանը ձնագնդիկով խփեց լրագրողին (տեսանյութ)

enzuza