Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 7 նոր մահվան դեպք, նոր դեպքերի թիվը 460 է. ՀՀ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 460-ով՝ հասնելով 8676-ի:

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն առողջացած, 120-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

  • Ընդհանուր դեպքեր – 8676
  • Առողջացածներ – 3297
  • Փաստացի բուժվողներ – 5214
  • Ընդհանուր թեստեր – 56042
  • Մահվան ելքեր – 120
  • Մահվան ելքեր այլ պատճառով – 45

Վերնիսաժում դիմակներ են վաճառվում հայկական, ավանդական նռան պատկերով

enzuza

Ավան վարչական շրջանում ջարդուփշուր են արել կանգառը

enzuza

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է

enzuza