Առողջապահություն Հայաստան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 13 նոր դեպք. նոր վարակակիրների թիվը 551 է

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն առողջացած են, իսկ 332-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ), 56 (տղամարդ) և 38 (կին) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն`…

Опубліковано ՀՀ առողջապահության նախարարություն Пʼятниця, 19 червня 2020 р.

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

enzuza

ՊԲ-ն 132 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

enzuza

Մայիսի 15-ի տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 184 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է

enzuza