Առողջապահություն Հայաստան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային` 697 նոր դեպք. մահվան դեպքերը 15-ն են. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է.

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն առողջացած, 176-ը մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

Զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ՊԲ

enzuza

Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ

enzuza

Փաշինյանի իշխանության ոչ կոմպետենտությունն ու անգրագիտությունը համազգային աղետ է. Դավիթ Շահնազարյան

enzuza