Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսի վարակման հաստատված նոր դեպքերի թիվը 79 է, արձանագրվել է 1 մահ. ՀՀ ԱՆ

Armeniasputnik.am — Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 79-ով և դարձել 3392։

Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 մարդ, կատարվել է 32,561 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1359–ը։ Գրանցվել է մահվան 1 նոր դեպ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 46 դեպք և մահվան 17 անուղղակի դեպք:

Մահվան նոր դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Մայիսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3313 էր:

Ազգերի գավաթ․ Լեւոն Արոնյանը դարձյալ հաղթեց

enzuza

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. մարզպետարան

enzuza

Կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել․ հանրագումարով՝ 1013

enzuza