ԱՄՆ Աշխարհում Առողջապահություն Իտալիա

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Armenpress.amՆյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Bloomberg»-ը տեղեկացնում է, որ խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ ևս, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում:

Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Տեղեկացվել է, որ ավտոշոուի անցկացումը կտեղափոխվի օգոստոսի վերջ:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը 110 հազարից ավելի է: Վիրուսից մահացել է ավելի քան 4000 մարդ: Ամենաբարդ իրավիճակը Իտալիայում է: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հազարից ավելի է, մահացածների թիվը՝ 31:

Ինչպես է փոխվել Windows XP-ի հայտնի լուսանկարի վայրը տարիների ընթացքում

enzuza

Հռոմի պապը հարվածում է ուխտավոր կնոջ ձեռքին (տեսանյութ)

enzuza

Դատախազներից մեկը կորոնավիրոսով է վարակվել․ նա մեկուսացված է

enzuza