Արդարադատություն Իրան Իրավունք ՔԿՀ

Իրանում մոտ 100 000 կալանավոր ազատ է արձակել. tert.am

Tert.am — Իրանը ժամանակավորապես մոտ 100 000 կալանավորի է ազատ արձակել բանտերից` կորոնավիրուսի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 24-ին հայտարարել է բանտերից ազատ արձակման ժամկետը մինչև ապրիլի 20-ը երկարաձգելու մասին, սակայն այդ պահին հայտնի էր 85 000 ազատված բանտարկյալների մասին:

Էսմաիլիի խոսքով՝ ներկա պահին հայտնի է 100 000 ազատ արձակվածների մասին:

Իրանում կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» տարածման մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին՝ դատական իշխանության ներկայացուցիչը հայտնել է ազատ արձակումների «երկրորդ ալիքի» մասին:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 2640 մարդ, վարակակիր է 23 278-ը:

Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով․ նոր նախագիծ

enzuza

Ուժեղացվել է Մեղրիի անցակետով և Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը

enzuza

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

enzuza