Աշխարհում Առողջապահություն Իրան

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

Tert.am — Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները:

Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Ղոմ քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:

Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհի և 388 վարակակրի մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։

Աղբյուրը հավելել է, որ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 16 մահվան դեպք և վարակման 397 նոր դեպք

enzuza

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով. 25 մարդ դուրս է գրվել

enzuza

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում 3 հոգի վարակվել է կորոնավիրուսով

enzuza