ԱՄՆ Աշխարհում Առողջապահություն Գերմանիա Իտալիա Իրան Հայաստան Չինաստան

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 95 հազարը

Չինաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել։ Վտանգավոր վարակի տարածման տեմպերն այդ երկրում նկատելիորեն դանդաղել են։

Աշխարհում, ընդհանուր առմամբ, հաստատված է վարակման 95416 դեպք։ Գերմանիայում վարակվածների թիվը 203-ից ավել է։ Իտալիայում դպրոցներն ու համալսարանները փակվել են մինչև մարտի 15-ը, երկրում կա 3089 վարակված, 107-ը՝ մահացել են։

Իրանում վերջին օրվա ընթացքում կորանավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվն այնտեղ հասել է 2922-ի, որոնցից մահացել են 92-ը, բուժվել՝ 522-ը։

Վարակման առաջին դեպքերն են գրանցվել Լեհաստանում, Հունգարիայում, Սլովենիայում:

Կալիֆոռնիայի նահանգապետը արտակարգ դրություն է սահմանել նահանգում՝ կորոնավիրուսի պատճառով: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 54 դեպք, 1 մահացած: Հիվանդությունը հայտնաբերվել է ԱՄՆ 159 բնակիչների շրջանում, 11 մարդ մահացել է:

Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում

enzuza

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

enzuza

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4 պացիենտ է մահացել, վարակվածների թիվն ավելացել է 121–ով

enzuza