ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2386, որից 1035-ը՝ առողջացել են:

Փաստացի բուժվողները՝ 1312-ն են, բացասական թեստերը եղել են՝ 24177-ը, մահվան դեպքերը՝ 35-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 4-ը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 և 58 տարեկան։ 79-ամյա կինն ու 85-ամյա տղամարդն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: