«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որևէ ախտանիշ չեմ ունեցել: Թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, պարզվեց` վարակված ենք կորոնավիրուսով»: