Կորոնավիրուսը կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է հեշտ տարածվել հազի և փռշտոցի միջոցով։ Չինաստանի կառավորությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսանալ, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն։ Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ։
Դա կարևոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկունից, մարդկանց միջև շփումները նվազեցնելու միջոցով։ Հանրային առողջապահության պռակտիկան ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ վիրուսի բռնկումը կմարի, այնպես, ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում։

Յուրաքանչյուր խմբի միկրոբների դեմ մենք ունենք տարբեր մոտեցում․ որոշ խմբերի դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքերում կան զսպման միջոցներ։ Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և, հավանաբար, 1 տարի դեռ չենք ունենալու։