Հայաստան Ֆինանսներ

Ամերիաբանկում վարկերի մարումը հետաձգվում է 2 ամիս ժամկետով

Հայկական Ժամանակ — Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից՝ Ամերիաբանկը որոշել է բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս. թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Այս մասին տեղեկացնում է Ամերիաբանկի լրատվական ծառայությունը։

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ՝ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Նշվում է, որ վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարելի է ստանալ նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Բանկը հորդորում է օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից՝ զանգահարելով +374 10 561111:

«Նորքի» ինֆեկցիոնում բժիշկներն ու պացիենտները պարում են, խուճապ չկա

enzuza

Նախարարը սովորեցնում է ճիշտ լվանալ ձեռքերը (տեսանյութ)

enzuza

Չեմ ինքնամեկուսացել, պարզապես տնից դուրս չեմ գալիս․ Գևորգ Պետրոսյան

enzuza